Anonymous հաքերային խմբավորման անդամներրը համացանցում տեղադրել են արվեստի գործիչների անձնական տվյալները: Գերմանացի նկարիչները, գրողները, երաժիշտները և սցենարիստները բաց նամակ էին հրապարակել՝ կոչ անելով խստացնել օրենսդրությունը հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում: Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը: Համացանցում հայտնվել են հեղինակային իրավունքների պաշտպանների անունները, հասցեները, հեռախոսահամարները, ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեները:
Բաց նամակը ներկայում ստորագրել են Գերմանիայի արվեստի և գիտության՝ շուրջ 6000 գործիչներ: Ակցիայի համակարգող, գրականագետ Միթիաս Լանդվերը հաքերների գործողությունը դիտարկել է որպես սպառնալիք և ճնշում: Այդ կերպ, հաքերները ստիպում են մյուս գործիչներին՝ չմիանալ նախաձեռնությանը: