Saturday, 27 06 2026
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Հոսնի Մուբարաքը հայտարարեց կառավարության հրաժարականի մասին

Քիչ առաջ Եգիպտոսի ազգային հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, որը հայտարարեց երկրի կառավարության հրաժարականի մասին, իսկ նոր կառավարության կազմը նա կհայտարարի հունվարի 29-ին: «Ես խնդրել եմ կառավարությանը հրաժարական տալ և վաղը կհայտարարեմ նոր կառավարության մասին», ասել է Մուբարաքը:

Հոսնի Մուբարաքը եգիպտական հասարակությանն ուղղված իր ուղերձում կոչ է արել հանդարտության` ավելացնելով, որ միայն իր կողմից տարիներ շարունակ անցկացված բարեփոխումների շնորհիվ ժողովուրդը հնարավորություն է ստացել բողոքելու: «Ես լիովին կողմնակից եմ յուրաքանչյուր քաղաքացու ազատությանը, բայց Եգիպտոսի անվտանգության կողքին եմ, և չեմ թույլ տա այնպիսի բան, որը կվտանգի խաղաղությունը, օրենքը և երկրի ապագան», ասել Մուբարաքը:

Եգիպտոսի գործող նախագահը նշել է, որ փոփոխությունները չեն կարող իրականություն դառնալ քաոսի միջոցով: Դրան կարելի է հասնել միայն երկխոսությամբ: Ասելով, թե հասկացել է, որ ժողովուրդը իրենից պահանջում է ժողովրդավարական բարեփոխումներ, աշխատատեղեր և աղքատության դեմ պայքար, նա խոստացել է առաջ մղել սոցիալական, տնտեսական և քաղաքական ռեֆորմները: «Մենք հետ չենք կանգնելու բարեփոխումներից: Մենք շարունակելու ենք նոր քայլեր կատարել, ինչը կապահովի դատական համակարգի անկախությունը և ավելի շատ ազատություններ քաղաքացիների համար», ասել է Մուբարաքը: Նա ավելացրել է, որ քայլեր կձեռնարկվեն նաև գործազրկության կրճատման, կենսամակարդակի բարձրացման, ծառայությունների բարելավման և աղքատության հաղթահարման համար:

Սակայն արդյոք այս խոսքերը կազդե՞ն ցուցարարների վրա, ցույց կտան առաջիկա ժամերը: Բոլորը Եգիպտոսում գիտեն, որ թեպետ խորհրդարանն ու կառավարությունը որոշակի իրավունքներ ունեն, սակայն երկրում իշխանությունն ամբողջությամբ պատկանում է Հոսնի Մուբարաքին: Եվ թեպետ նա փորձել է պատասխանատվությունը բարդել կառավարության վրա, սակայն քաղաքացիները դժվար թե այն ընդունեն: Մանավանդ, որ Մուբարաքի ելույթից անմիջապես հետո փողոցում հավաքված ցուցարարները սկսել են վանկարկել «Մուբարա՛ք, հեռացի՛ր» և «Հրաժարական»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում