Գլենդելի Massage Envy ընկերության սեփականատեր Հելեն Մաքդոնագը, հետևելով ռեալիթի շոուի աստղի օրինակին, մտադրություն է հայտնել մասնակցել Գլենդելի քաղաքապետի պաշտոնի համար շինծու ընտրարշավին: Ներկա դրությամբ գործարար կինը նպատակ չունի քաղաքական պաշտոն զբաղեցնել:
Ընտրարշավին մասնակցելու նպատակը մեկն է` ուշադրություն գրավել և աջակցել Glendale Healthy Kids կազմակերպությանը, որը բժշկական ծառայություններ է մատուցում կարիքավոր երեխաներին: Ընտրարշավից ստացված բոլոր միջոցները նա կհատկացնի տեղի կազմակերպությանը: Մաքդոնագը մտադիր է մինչև հունիսի 30-ը 10 հազար դոլար հավաքել: Այս մասին տեղեկացնում է Glendale News-ը:
Մաքդոնագը հայտարարել է, որ ինքը ցնցված էր, թե ինչպիսի ուշադրություն իր վրա բևեռեց Քարդաշյանը քաղաքապետի պաշտոնին իր հավակնությունների մասին հայտարարելուց հետո: Նման ուշադրության արժանանալու համար կինը որոշել է դառնալ նրա մրցակցուհին։ Մաքդոնագը Քարդաշյանին բնութագրել է որպես «փայլուն կին»: