Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանին խնդրեց տեղեկություններ հաղորդել Եգիպտոսում գտնվող հայ ուսանողների մասին:
Տ.Բալայանը նշեց. «Այս պահին ունենք տեղեկատվություն այն մասին, որ Եգիպտոսում կան մոտ մեկ տասնյակ հայ ուսանողներ, որոնց անվտանգությանը ոչինչ չի սպառնում, և մեր դեսպանությունը նրանց հետ մշտական կապի մեջ է»:
Ըստ Տիգրան Բալայանի` արտգործնախարարությունը կապի մեջ է նաև տուրիստական ընկերությունների հետ, և իր ունեցած տեղեկություններով, Եգիպտոսում ՀՀ ոչ մի քաղաքացի վտանգված չէ: