Friday, 17 05 2024
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը

Հաճախ վերցրած ընտրակաշառքը չի գործում ի օգուտ տվողի, ուր մնաց խոսք տվածը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:

– Պարոն Գևորգյան, լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Ձեր տան առջև մարդկանց բազմություն է հավաքվել և պահանջում են Ձեր խոստացած գումարները:

– Ծիծաղելի բան, հետո՞… (ծիծաղում է): Ինչի՞ համար են հավաքվել:

– Ըստ հրապարակումների` մարդիկ հավաքվել, ասում են, որ Դուք ընտրակաշառք եք խոստացել և այժմ պահանջում են, որ այդ ընտրակաշառքը տալ:

– Այ քեզ բաաան, շատերը կցանկանային Դավիթաշենում ԲՀԿ կողմից ընտրակաշառք տալու երևույթների ականատես լինեին, բայց չհաջողվեց ոչ ոքի, քանի որ այնքանով, որ ես պատասխանատուն եմ Դավիթաշեն ԲՀԿ-ի և նախընտրական շտաբի, մենք առանց ընտրակաշառքի ունեցել ենք մեր էլեկտորատի ձայները, իսկ դիմումների մասով կասեմ, որ շուրջ տարին մեզ մոտ հազարավոր դիմումներ են լինում, և մեծամասնությունն իրենց դրական պատասխանն են ստանում: Նախընտրական քարոզարշավի ընթացքում էլ ունեցել ենք հարյուրավոր դիմումներ, պարզապես չենք պատասխանել` ընտրակաշառք չդիտվելու համար, բնական եմ համարում, որ ընտրությունների ավարտից հետո բնակիչներից գուցե որոշները եկել են գրասենյակից իրենց դիմումների պատասխանը ստանան, իսկ թե ով է մեկնաբանում խոսքները ընտրակաշառք դարձրած այդ երևույթը, չգիտեմ: Հաճախ վերցրած ընտրակաշառքը չի գործում ի օգուտ տվողի, ուր մնաց խոսք տրվածը, անհեթեթություն է…

– Ոչ թե դիմումների ետևից են եկել, այլ մարդկանց բազմությունը հավաքվել է Ձեր տան դիմաց և բացականչում է` տալ խոստացված գումարը:

– Ա, քեզ բաաան, ո՛չ, ըտենց բան չի կարող լինել, երկրորդն էլ իմ տան մոտ չէ, իմ տան առջևում գտնվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակը, իմ գրասենյակի դուռը միշտ բաց է, և ժողովուրդը կամ իմ էլեկտորատը, կամ իմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները միշտ էլ երկու մուտք ունեն` կուսակցության շենքը գտնվում է անմիջապես եկեղեցու հարակից տարածքում:

– Իսկ հնարավո՞ր է եկել են շտաբից պահանջեն գումարները:

– Ի՞նչ գումարի մասին կարող է խոսք լինել: Ընտրակաշառքը տալիս են, ընտրակաշառքի խոսք չեն տալիս: Տրված ընտրակաշառքը հաճախ չի աշխատում տվողների օգտին, խաբում են, ուր մնաց խոսք տվածին պատասխանեն:

– Իսկ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է լրատվամիջոցներում նման տեղեկատվություն տարածվել:

– Որովհետև բազում ուժեր կային, որոնք հետաքրքիր կերպով և շահագրգռված ձևով մտածում էին, թե երբ պիտի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրակաշառք բաժանի, ու տենց մուրազները փորը մնաց: Համենայնդեպս, այդ երևույթին չկարողացան ականատես լինել, որովհետև էդ երևույթը գոյություն չունեցավ: Մենք բացարձակ մեր մաքուր էլեկտորատի տերը դառանք:

– Ձեր կարծիքով` ընտրություններն ազատ, արդար, թափանցի՞կ անցան:

– Մասամբ` այո, մասամբ` ոչ: Եվ կնիքների ընտրախախտումներ տեղի ունեցան, ընտրակաշառքն էլ իր դերն ունեցավ, բայց նայած որ ուժերի կողմից, որոշ բռնություններ էլ տեղի ունեցան, բայց սարսափելի չէր, ինչպես անցած ընտրություններում: Ինչը գործեց, գաղտնի գործեց:

– Ո՞ր կուսակցությունն ավելի շատ գնաց ընտրախախտումների:

– Դե, էդ մասին արդեն ողջ երկիրը գիտի, չեմ ուզում դրա մասին ակնարկեմ:

– Պարոն Գևորգյան, Ձեր կարծիքով` այս խորհրդարանն ինչո՞վ է տարբերվելու նախորդից:

– Նոր խորհրդարանը, ես մտածում եմ, որ համեմատած նախկին խորհրդարանին, բավարար քաղաքական ուժերով ու բավարար հագեցած խորհրդարան կունենանք: Այն առումով, որ հիմնականում քաղաքականապես ավելի հասուն մարդկանցով կազմավորված կլինի: Բոլորի մեջ էլ պատկերացրեք, որ համալրված բավարար քաղաքական գործիչներ կան, ավելի, քան նախկինում: Անուններ չտամ:

– Այս ընտրություններում Բարգավաճ Հայաստանը հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, Վարդան Օսկանյանն անընդհատ քննադատություններ էր տեղում իշխանությունների հասցեին: Ի՞նչ եք կարծում, տարիներ շարունակ իշխանության հետ համագործակցած ուժն ընդդիմություն կարո՞ղ է լինել:

– Ես ձեր հարցին մեկ այլ կերպ կարող եմ պատասխանել. քանի որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միշտ էլ երկրի կառուցման գործընթացի ջատագովն է, երբևիցե չեմ կարծում, որ նա սուր, ընդդիմադիր դաշտից հանդես գա, քանի որ միշտ էլ ժողովրդի հետ է և ձգտում է ամեն մի պահ բարգավաճ երկրի գործընթացներին մասնակից լինել և իր գործընթացներն ամբողջապես հղվում են դրան:

– Դուք անձամբ կցանկանայի՞ք, որ Բարգավաճ Հայաստանը լիներ ընդդիմադիր ուժ, չկազմեր կոալիցիա Հանրապետականի հետ և առաջիկա նախագահական ընտրություններին գնար առանձին թեկնածուով:

– Ես կցանկանամ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այնպիսի դիրքերից միշտ ի հայտ գա, որը կբերի մեր բարգավաճ երկրի կառուցմանը, այլ կերպ ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին:

– Կուզե՞ք, որ Հանրապետականի հետ կոալիցիա կազմի:

– Արի չխորանանք, ցավդ տանեմ, արի էլ չխորանանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում