Friday, 17 05 2024
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ

ԲՀԿ-ն հիմա էլ ունի ընտրություն՝ դառնալ քաղաքական ո՞ւժ, թե՞ մնալ քրեական սիստեմի մաս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս, ՀԱԿ փոքր խորհրդի անդամ Արա Նեդոլյանը:

– Արա, ընտրություններն արդեն անցյալում են, սկսած 2008-ից՝ Դուք քաղաքացիական զարթոնքի մասին էիք խոսում, Ազգային ժողովում յոթ պատգամավորի համա՞ր էր արդյոք այս արդյունքը: Որտե՞ղ կա քաղաքացիական զարթոնք, երբ ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատ կրկնակի ձայն հավաքեց:

– Կարծում եմ՝ տեղի ունեցածը լուրջ ահազանգ է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ գաղափարական հստակություն ստեղծելու վրա, չբավարարվել քաղաքացիական զարթոնքի, սահմանադրական կարգի վերահաստատման ընդհանուր կարգախոսներով, այլ զանգվածային-քաղաքական, ամեն մեկին հասանելի դաշտ բերել հանրային կյանքի արմատական հեղաշրջման այն բոլոր ծրագրերը, որոնք ստեղծված էին Կոնգրեսի կողմից, մնացին, բայց իբրև մասնագիտական և ոչ թե գաղափարական-քաղաքական գործոն: Այն, որ ամեն ինչ, կյանքը իր կազմակերպման բոլոր ձևերով պետք է կտրուկ փոխվի դեպի լավը, այդ բարի լուրը պետք է ձևակերպվի այնքան հստակ, որ ինքնուրույն սկսի փոխանցվել մարդուց մարդ և առաջացնի մարդկանց մոտ ներքին ինքնաշարժ՝ ընդառաջ այդ բարեփոխմանը, որ առաջանա ոչ թե ներկայացուցչական՝ մեզ ընտրեք, մենք կապահովենք, որ ամեն ինչ լավ լինի, այլ մասնակցային քաղաքականություն, որ ամեն մեկն իր ձեռքով սկսի կայացնել պատմական կտրուկ այդ անցումը, որ կարիք չլինի մարդուն գտնել իր տանը, իր բակում և ինչ-որ բանում համոզել, որ այդ մարդը ինքը դուրս գա հեղափոխություն կայացնող մարդկանց որոնելու, որ ինքն իրեն սկսի զգալ այդպիսի մի մարդ: Այդ ամենն ապահովում է հստակ գաղափարը, և քաղաքական ուժի՝ ըստ այդ գաղափարի գործելաոճը, նոր ռազմավարությունը: Գաղափարը պետք է ֆոկուսի մեջ գցվի, շատ ավելին, քան դա կա հիմա:

– Արա, իսկ այդ մարդը արդյոք դուրս չէ՞ր եկել 2008-ին, 2009-ին, 2010-ին: Ինչո՞ւ չստացվեց:

– Վրաստանում դուրս գալով ստացվեց, հենց այդ դուրս գալու արարքով. Սաակաշվիլին հո չէր հասցրել ձևակերպել գաղափարը, նկարագրել, թե ինչ Վրաստան է ստեղծելու, ինչպես է հեղափոխելու նախկին բոլոր արժեքները: Բախտները բերեց՝ միանգամից ստացվեց: Մեզ մոտ չստացվեց, ուրեմն՝ գործի մեջ պետք է դրվի «Բ» ծրագիրը, գաղափարը ստեղծվի, որը նկարագրվի այնքան հստակ, որ վերարտադրելի դառնա, անգամ եթե, օրինակ, չլինեն Լևոնը ու Կոնգրեսը, որոնց կարելի էր ապավինել այն տարիներին, իսկ հիմա մեղադրել, թե ինչի չստացվեց: Այսինքն՝ գաղափարը ինքը դառնա պայքարող, մրցող փաստ, քաղաքական-զանգվածային գործոն: Ամեն մեկը իր ներսում հաշիվ տեսնի ոչ թե դրսի մի երևույթի՝ Լևոնի, Կոնգրեսի, մի խոսքով՝ այլ մարդկանց հետ, այլ հենց ինքը իր ներսում՝ այդ շատ տեսանելի, հստակ ու անժխտելի, գրավիչ գաղափարի հետ: Մոտավորապես այդպես էր տարածվում քրիստոնեությունը, այդպես էր տարածվում նաև ազգային-պետական անկախության գաղափարը: Այժմ այդպես պետք տարածվի համընդհանուր ազատության, ամեն մեկի ինքնիշխանության գաղափարը:

– Քաղաքացիական հասարակությունը պետք է տարածի՞, երբ շատերը ազնիվ մղումներով հիմա լքում են երկիրը:

– Կենտրոնացնել այդ պարտավորությունը և ինչ-որ մեկի վրա դնել հնարավոր չէ: Ամեն մեկն իրեն պետք է տա հարցը՝ ո՞վ պետք է տարածի, ո՞վ պետք է պայքարի՝ ե՞ս, թե՞ էլի մեկ ուրիշը: Այս ընտրություններից հետո պարզ է դառնում, որ մեկ ուրիշը քո փոխարեն ի զորու չէ հարցը լուծել, հարցը լուծողը պետք է դառնա ամեն մեկը, ով ուզում է քաղաքակրթություն, ազատություն ու արդարություն հաստատել երկրում: Անիմաստ է այժմ ասել, որ մեզանից դուրս մեկը պետք է դա անի, իսկ մենք միայն օգտվենք արդյունքներից:

– Ինչո՞ւ այս անգամ բոլորը հաշտվեցին, ու որևէ մեկը չվիճարկեց ընտրության արդյունքները:

– Կոնգրեսը չի հաշտվել ու վիճարկում է:

– Արա, արդյոք ընտրությունները կեղծվա՞ծ են:

– Կա քրեական հոդված ընտրակաշառք բաժանելու ու ընտրողի կամքի վրա բռնանալու մասին, Հանրապետականի ձայների 90 տոկոսը այդ մեթոդով է ստացված, դրանից բացի՝ մեռյալ հոգիներ:

– Իսկ եթե չկա ընտրակաշառքին այլընտրանք:

– Այո՛, Հնարապետականը չունի ընտրակաշառքի և հանցագործության այլընտրանք, նա քաղաքական ուժ չէ, և ձայներ կարող է ստանալ միայն այդ միջոցով:

– Ինչպես նաև ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը…

– ԲՀԿ-ն՝ խառը, մեկ այնպես է գործում, մեկ` այսպես, ու հիմա էլ ունի ընտրություն՝ դառնալ քաղաքական ո՞ւժ, թե՞ մնալ քրեական սիստեմի մաս, իսկ ՕԵԿ-ը՝ միանշանակ քաղաքականությունից անչափ հեռու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում