Friday, 17 05 2024
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան

Օրակարգի կարևորագույն հարցը` ի՞նչ փոփոխության ենք գնում, ի՞նչն ենք փոխում…

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

– Պարոն Մանուչարյան, խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: Որքանո՞վ արդարացան ձեր սպասելիքները:

– Նախևառաջ, միշտ ասել եմ, որ ընտրությունների ինստիտուտ գոյություն չունի ոչ միայն Հայաստանում, այլև հնացել է աշխարհում գոյություն ունեցող ընտրությունների ինստիտուտը: Հայկական իրողության մեջ նույնպես այս ընտրությունները, այն, ինչ մենք ընտրություն ենք համարում, էդպիսի ընտրություն գոյություն չունի, դա ուղղակի մի պրոցեդուրա է, որով մենք տուրք ենք տալիս, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհին, ցույց ենք տալիս, որ նրա բաղկացուցիչ մասն ենք: Ինչպես գիտեք, մի կարկանդակ կախեցին օդից, ասացին` եթե լավ ընտրություն լինի, մենք ձեզ փող կտանք, այդ փողը դուք կկարողանաք մեջ-մեջ անել, հարուստներն ավելի շատ կհարստանան, աղքատներն ավելի մեծ պարտքեր կունենան: Այս տրամաբանության մեջ կատարվեց հերթական այդ գործողությունը: Իրականում մեր ժողովուրդն ամբողջ իր անկախության ընթացքում, հատկապես վերջին 5 տարում շատ կարևոր մի ընտրություն է կատարում: Նա մերժում է այն կյանքը, որով ապրել է մինչև այսօր և փորձում է գտնել նոր կյանք: Այդ իմաստով ընտրությունը կատարվում է և գնալով ավելի ու ավելի հստակ, և այն կեղծիքը, որը մեզ մոտ կոչվում է պառլամենտական ընտրություն, դա մի դրվագ էր, որը նորից ցույց տվեց, որ այսօրվա քաղաքակրթության թելադրանքի ներքո կատարվող ծեսերն ընդամենը կողոպուտի համակարգի ամրապնդման ծեսեր են:

– Ընտրությունների արդյունքները ձեզ գոհացնո՞ւմ են, և ի՞նչ խորհրդարան են մեզ խոստանում այդ արդյունքները: Նորությունն այն է, որ Կոնգրեսի մի քանի ներկայացուցիչները կլինեն:

– Հիմնական նորությունն այն է, որ փոխվում է երկրի օրակարգը: Նախկինում այդ խորհրդարան կոչված տեղը մի ակումբ էր, որտեղ հավաքվում էին կողոպուտի հիմնական մասնակիցները, որոնք պետք է ցույց տային, որ իրենք այդ շրջանակի մեջ են և այդ հնարավորություններն ունեն և ինչ-որ իմաստով արտոնյալ են: Ես բազմաթիվ անգամ կրկնել եմ, որ սրանք ոչ թե «փիս» մարդիկ են, նրանք այս գիշատիչ համակարգի «հաջողակներն են», որովհետև նրանք էլ իրականում ողբերգական կյանք ունեն, ոչ մի աղքատի չէի ցանկանա նման կյանք, և մյուս բևեռում էլ չքավոր զանգվածն է, որը մեծ տառապանքների մեջ է իր չքավորության պատճառով: Այսօր օրակարգը փոխվել է, այս պառլամենտը հավաքատեղի չի լինելու, ուղղակի դառնալու է մի նոր թատերաբեմ, որտեղ նոր օրակարգի հարցերն են խոսվելու, և շատ ցածր հնչող ձայնը կարող է հանկարծ շատ բարձր հնչի: Մի քանի անգամ անդրադարձել եմ, որ տրանսֆորմացիայի գործընթաց է էստեղ իրականացնում Արևմուտքը, առաջին հերթին Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան. առայժմ, այսպես ասենք, իրենց իմաստով հաջողությամբ իրականացնում են: Այդ տրանսֆորմացիայի գործընթացում ոչ մեկի համար տեղ չկա այն մարդկանցից, որոնք այսօր գոռոզ ձայներով խոսում են, և որպեսզի նրանք իրավունք ստանան նոր կյանքում լինել ոչ թե մատաղացու, այլ ինչ-որ ձևով արժանի կյանքով ապրող արժանի մարդիկ, նրանք շատ բաներ պետք է վերանայեն և շատ ուշադիր լսեն:

– Այսօր ամենից շատ քննարկվող թեման ընտրություններից հետո կոալիցիա լինել-չլինելու հետ կապված հարցն է: Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը, որ չէին ցանկանա, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ հետ: Ըստ ձեզ` պե՞տք է կոալիցիա, թե՞ ոչ: Եթե այո` ինչո՞ւ է պետք:

– Կոալիցիայի լինել-չլինելն, ըստ էության, Հայաստանի և հայ ժողովրդի հետ որևէ կապ չունի: Նախևառաջ, դրա հետ կապված հիմնական որոշումները կայացվելու են դրսում, և դա կապված է աշխարհաքաղաքական գործոնների հետ, և այսպես ասած` աշխարհի շահի գործընթաց է: Մեզ մոտ էլ դրա կատարումն է լինելու` արդեն փոքր խաղացողների կողմից: Շատ ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնում է այլ մի բան: Այս 5 տարվա գործընթացը Հայաստանում ծնեց մի շարք խմբեր, որոնք արդեն կարծես թե կարողանում են զգալ, թե որն է ճանապարհը, որ մեր ժողովրդին դուրս կբերի այս աղետալի զարգացման ուղուց: Դրսից մեզ այդ բանը ոչ ոք չի նվիրելու: Այստեղ մի խնդիր է, ըստ էության, լուծվում. սցենարը, որն ընթանում է` անգլո-ամերիկյան է, Ռուսաստանն անդադար փորձում է մխրճվել և ինչ-որ մի բան անել, բայց դա նրան ոչ մի կերպ չի հաջողվում, և այս ընտրություններն անցան ոչ նրա սցենարով: Անգամ եթե ինչ-ինչ հարցեր օգնեն լուծել, իսկ դա անգլո-սաքսոնական շրջանակում էլ կա, օրինակ` Վրաստանի նման զարգացումը շատերն ընդունելի են համարում: Ինձ համար դա ընդունելի է, որովհետև դա արդեն մեռնող աշխարհի ճանապարհ է: Ուրեմն այն ուրույն ճանապարհը, որով մենք պետք է գնանք և այն ուրույն ճանապարհը, որն իր համար փնտրում է այսօր աշխարհը և չունի պատասխանները, ամեն մեկն ինչ-որ բան տալիս է, արդեն շոշափվում է մի շարք խմբերի կողմից, որոնք հիմնական հաղթողներն են վերջին 5 տարիների: Հիմնական հաղթողը` ոչ մի օլիգարխիա, պետական պաշտոնյաներ, հնամաշ կուսակցապետեր և այլն սրանք չեն: Այս 5 տարվա ընթացքում հայկական դիմադրություն է ձևավորվել, ես չեմ ուզում նույնացնել որևէ, ասենք, կուսակցության, խմբի հետ, չնայած մեծ մասը կար այն բանում, ինչ որ սկզբից կոչվում էր շարժում, հետո Կոնգրես, շատ յուրատեսակ խմբեր են ստեղծվել տարբեր քաղաքացիական և այլ հատվածներում, և այս բոլորը մի հսկայական պոտենցիալ է, որը դեռ թվում է, թե ուժեղ չի, բայց ամենակարևորը` համահունչ է տրամաբանությանը, այն տրամաբանությանը, որը մեզ դուրս է տանելու այս ճգնաժամից, իսկ մյուսները պետք է ուղղակի ուշադիր նայեն և ձգտեն այնպես լինել, որ անիվների տակ չհայտնվեն:

– Ո՞րն էր Ռուսաստանի սցենարը:

– Նա պետք է աներ այնպես, որ այն ուժերը, որոնք իբր ռուսական են, համենայնդեպս պայմանական Ռուսաստանի շահի ոլորտում գտնվող ուժերը պետք է որ որակական մի հաջողության հասնեին: Եթե անգամ հայտնվեին մի ոմն կոալիցիայում մյուս կողմի ուժերի հետ, ապա գոնե պետք է լիներ այնպես, որ նրանք ինչ-որ իմաստով համահավասար են: Հիմա միակ բանը, որը պահպանելու է Ռուսաստանի թվացյալ ազդեցությունը Հայաստանում մոտ ժամանակներում, դա լինելու է Միացյալ Նահանգների և Բրիտանիայի մեծ ցանկությունը` հանկարծ չվիրավորել Ռուսաստանին: Դրա համար նրանք վաղը մատնացույց կանեն ձեզ վրա, մյուս օրն` ինձ վրա և կներկայացնեն մեզ իբր ռուսական ուժեր, որպեսզի Ռուսաստանն իրեն վիրավորված չզգա: Եվ այս տեսակետից, թե ինչն է ավելի գերակա լինելու, ըստ ամենայնի, թելադրվելու է հենց այդ գործառույթի նպատակներից ելնելով: Արտաքին նպատակ է իրականում սպասարկվելու, և թե որը կընտրի Միացյալ Նահանգները` ո՞ր տարբերակն է ավելի լավ, մոտ ապագան ցույց կտա: Էստեղ շատ ավելի կարևոր մեկ ուրիշ հարց կա: Եթե մինչև այսօր պատրանքային բան էր ստեղծվում, թե Հայաստանի իրավիճակը պայմանավորված է Ռուսաստանով մինչև այս ընտրությունները, այսինքն` թելադրողը Ռուսաստանն է, և այն խայտառակությունը, որ մեզ մոտ կա, նույնացվում է Ռուսաստանի հետ: Հիմա հստակ արդեն անալիտիկ ընկերակցությունը և ժողովուրդը գիտեն, որ այս գործընթացի թելադրողը եղել է Արևմուտքը և առաջին հերթին Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան, և նրանք էլ շատ լավ գիտեն, որ այսուհետ, այն, ինչ որ կատարվեց, ինչպիսի պահվածք եղավ, վերագրվելու է իրենց:

– 4-5 տարի առաջվա համաժողովրդական շարժումը և այս ընտրություններից հետո մնացած շարժումը շատ տարբերվում են: Ձեր գնահատմամբ, ի՞նչը փոխվեց և ինչո՞ւ նման արդյունքներով ՀԱԿ-ը անցավ խորհրդարան: Չե՞ք կարծում, որ ԲՀԿ հետ համագործակցության արդյունքում ՀԱԿ-ը կորցրեց իր ձայները:

– Եթե սկսենք գործարքներից, առաջին գործարքը Հանրապետականի հետ երկխոսությունն էր: Այդ ժամանակ արդեն տեղի ունեցավ հսկայական կորուստ: Էստեղ մի խնդիր կա. հեղափոխական ուժը, կյանքը փոխող ուժը ժողովրդի համար կարևորագույն բանն է: Նա ՀԱԿ-ը և այդ ուղղությամբ գնացող մի շարք ուժերի դիտում էր որպես կյանքը փոխող ուժ և ցանկացած բանակցություն դրա հակառակը ներկայացնող ուժի հետ դիտելու էր որպես գործարք: Ուրեմն, որպեսզի այդպես չլիներ, այդ ամբողջ երկխոսությունը պետք է լիներ ժողովրդի մեծ մասնակցությամբ, այսինքն` դա նշանակում է, որ ժողովուրդը պետք է իմանար, որ ինքն աշխատում է կյանքի փոփոխության վրա, ինչպիսի՞ն է այդ փոփոխությունը, դա այդպես էլ չձևակերպվեց: Եվ այսօր օրակարգի կարևորագույն հարց է` ի՞նչ փոփոխության ենք գնում, ի՞նչն ենք փոխում: Ցավոք սրտի, քաղաքական դաշտի գործողության հնարքները ինչ-որ չափով հնացել են արդեն, և էդ հին գործիքներն օգտագործվեցին, որոնք էլ բերեցին շատ հստակ կորուստների: Պարզապես սխալներ էին, որոնք իրական փոփոխության ուժերը, որ այսօր, ես համարում եմ, բավականաչափ պահպանվել են, և իրական հաղթողները այս գործընթացի նրանք են: Այդ թվացյալ մեծությունը ոչ մեկի թող չխաբի: Դա լրիվ պատրանքային բան է: Առաջին փոքր հարվածի դեպքում այդ ամենը փոխվելու է: Դիմադրության դաշտը,- լինի քաղաքացիական, տարբեր ուժեր և այլն,- ձևավորել է արդեն և շարունակում է ձևավորել նոր գործիքային հնարավորություններ: Հայաստանում մոտ ժամանակներս հսկայական փոփոխություններ են սպասվում, ուղղակի խնդիրը մեկն է` մե՞ր սցենարով, թե՞ ուրիշների: Եթե այդ բոլոր ուժերը կարողացան ճիշտ ձևով կազմակերպվեն, Հայաստանը իրականացնելու է իր փոփոխությունները, և ունենալու ենք իրական նոր Հայաստան: Ցանկացած նոր ուժ այսօր ընդդիմադիր է լինելու, այսօրվա վիճակն այնպիսի խայտառակ վիճակ է, որ եթե հանկարծ վաղը Հանրապետականն ասի` նոր վիճակ եմ ստեղծում, ինքն ընդդիմադիր է լինելու այսօրվա իր կեցվածքին: Այդ իմաստով այսօր բոլորն ընդդիմադիր են, ոչ ոք չի ուզում ապրել այս Հայաստանում և այս վիճակում: Մարդիկ հոգու խորքում, այդ թվում` նրանք, ովքեր ասում են` ամեն ինչ հոյակապ է, իրենք գիտեն, որ ամեն ինչ շատ վատ է և ժամանակն է սրանից ազատվել: Այդ նոր ուժը հիմա իրոք ծնվում է: Վաղը Հանրապետականում էլ կհայտնվեն մարդիկ, որ կասեն` սենց չի լինի:

– Արտաքին քաղաքական մոտեցումներում ընտրություններից հետո տեղի ունեցած վերադասավորումներն ի՞նչ կփոխեն: ԲՀԿ-ն պրոռուսական մոտեցումներով է հանդես գալիս: Ռուսաստանին ո՞ր տարբերակն է ձեռնտու` ԲՀԿ-ն լինի կոալիցիա՞, թե՞ ընդդիմություն:

– Դժվարանում եմ պատասխանել Միացյալ Նահանգների տեղը, ես լսեցի ձեր հարցը, որովհետև չեմ կարծում, որ այդ հարցը Ռուսաստանն է որոշելու: Ռուսաստանը կապ չունի այս գործընթացների հետ, այս գործընթացներն իրականացնում է Ռուսաստանի ղեկավարությունը, որը նույնքան գտնվում է կաշառակերության, հաշվարկների, շահերի շրջանակում, ինչքան Հայաստանը:

– Պարոն Մանուչարյան, ամեն դեպքում մտավախություն չունե՞ք, որ ԲՀԿ-ի, Օսկանյանի քննադատությունները, ընդդիմադիր դիրքերից հանդես գալը հնարավոր է, որ Հանրապետականի խաղն էր, նաև ՀԱԿ-ից ձայներ խլելու միջոց: Արդյոք ա՞յդ քայլով իշխանությունը չհասավ իր ուզածին:

– Ես այսպես կպատասխանեմ. այն խաղաքարտը, որ սեղանին դրեց «Տիտանիկի» ճանապարհորդներից մեկը, դա խաբկանք չէ՞ր մյուսի համար, որ նրա փողերը երկուսով գողանան և հետո բաժանեն իրար մեջ, միգուցե այդպես էր, բայց «Տիտանիկը», միևնույն է, խորտակվեց:

– Երեկ թուրքական Todays Zaman-ին տված հարցազրույցում Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում: Ըստ ձեզ` Սերժ Սարգսյանը կունենա՞ ընդգծված հակառակորդ, հնարավոր համարո՞ւմ եք, որ ԲՀԿ կողմից հենց Ռոբերտ Քոչարյանը լինի:

– Չէի ուզենա, որ այսօր որևէ մեկը վստահաբար ասեր, որ ինքն առաջադրվելու է կամ չի առաջադրվելու: Դուք մի քանի անուններ տվեցիք, ես ընդհանուր պատասխան կտամ: Ոչ ոք չպետք է մտածի, որ ինքն առաջադրվելու է կամ ոչ` այն էլ այսօրվա կայացրած որոշումով: Ցավալիորեն այդ հին ոճի պետական և քաղաքական գործիչների վարքագիծը թելադրվելու է արտաքին գործոններով: Այդ ուժերի համար այս «ընտրությունները» շատ կարևոր դպրոց էին, նրանք անցան մի նոր դասընթաց` ի՞նչ գործիք է աշխատում և ինչը չի աշխատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում