Sunday, 07 06 2026
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները

Լևոն Զուրաբյան. Բազազները դարձել են քաղաքական գործիչներ

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ում ստեղծվել են հանձնաժողովներ, և ցանկացած մարդ, որն ունի էներգիա, գաղափարներ, պատրաստ է առաջարկել մոտեցումներ, մասնակցում է այդ հանձնաժողովների աշխատանքներին: Նա հավելեց, որ ՀԱԿ-ում կա չգրված պայմանավորվածություն, և իրենք չեն խոսում պաշտոնների մասին: Նա նշեց, որ ով ցանկանում է իր վրա պատասխանատվություն վերցնել, վերցնում է: «Ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, եթե կրկին իշխանությունները մերժեն և թույլ չտան հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում»,- հետաքրքրվեցին լրագրողները: «Կմերժեն, այն ժամանակ կմտածենք, թե ինչ ենք անելու»,- արձագանքեց ՀԱԿ համակարգողը: Լևոն Զուրաբյանը նշեց, որ օլիգարխիայի դեմ պայքարի ժամանակ ցանկացած հարց պետք է քաղաքականացնել: «Բոլորը պետք է հասկանան, որ մենակ, առանձին խմբերով ոչնչի չեն հասնի»,- ասաց նա: Լևոն Զուրաբյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված չէ, որ ոստիկանները բանակցություններ վարեն բողոքավոր քաղաքացիների հետ: «Այսօր բազազները դարձել են քաղաքական գործիչներ»,- իր մտահոգությունը բարձրաձայնեց Լևոն Զուրաբյանը: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կվարվի ՀԱԿ-ը, եթե Տիգրան Կարապետյանը ցանկություն ունենա միանալ իրենց, Լևոն Զուրաբյանը հիշեցրեց ՀԱԿ-ի հռչակագիրը, համաձայն որի` ՀԱԿ-ը բաց է բոլոր քաղաքական ուժերի առջև, որոնք կցանկանան միանալ համաժողովրդական պայքարին: Լրագրողներին հետաքրքրում էր՝ ինչպե՞ս պետք է որոշել` տվյալ քաղաքական ուժն իրական ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ: Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ, եթե իշխանությունները չեն փակում ճանապարհները հանրահավաքի օրը, դա նշանակում է, որ գործ ունենք կեղծ ընդդիմության հետ: Նա հիշեցրեց, որ մարզերում մարդիկ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքների մասին իմանում են, երբ իշխանությունը կասեցնում է մարզերից Երևան մեկնող տրանսպորտի գործունեությունը: «Դա շատ լավ ինդիկատոր է»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Նա լրագրողներին խորհուրդ տվեց հետևել, թե որ քաղաքական ուժին են խանգարում ոստիկանները, որ կարգախոսներն են արգելում նրանց վանկարկել, և դրանից հետևություն անել, որ նա միացել է բռնապետության դեմ պայքարին: «Իշխանության վախը ամենակարևոր չափորոշիչն է»,- ասաց Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողը հիշեցրեց, որ թե՛ «Բարգավաճ Հայաստանը», թե՛ մյուս ուժերը ունեն ընտրության հնարավորություն. կա՛մ դառնալ ռեժիմի մաս, կա՛մ էլ անցնել սահմանը և պայքարել բռնապետության դեմ` պահանջելով քաղբանտարկյալների ազատությունը և մարտի 1-ի դեպքերի բացահայտումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում