Երեկվանից ինտերնետում կարելի գտնել նոր կայք, որը WikiLeaks-ի օրինակով պատրաստվում է գաղտնի փաստաթղթեր հրապարակել իր էջերում:
Այս մասին հաղորդել է FoxNews-ը:
Կայքի ղեկավարությունը ստիպված է եղել բացել այն առանց որևէ բովանդակության և փաստաթղթերի, քանի որ Cryptome.org կայքը, որը նույնպես մասնագիտացած է գաղտնի փաստաթղթեր հրապարակելու գործում, հայտնել էր OpenLeaks-ի մասին և տեղադրել նրա առաջին էջի նկարը:
OpenLeaks-ի հիմնադիրն է WikiLeaks-ից հեռացած, գերմանացի Դանիել Դոմշայթ Բերգը, որը հակասություններ է ունեցել Ջուլիան Ասանջի հետ: Ըստ գերմանացու, իր կայքը տարբերվելու է WikiLeaks-ից նրանով, որ չի լինելու մարդու պաշտամունք, այնպես, ինչպես դա կա WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի շուրջ: