Friday, 17 05 2024
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու

Լևոնի ժամանակաշրջանը վերջնականապես վերջացած է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

 – Կիրակի օրը Հայաստանում և Ֆրանսիայում կայացան ընտրություններ: Ինչպե՞ս եք գնահատում այդ ընտրությունները: Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական և Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ի՞նչ փոխվեց երկու երկրներում:

– Երկու տարբեր պետություններ են, մեկը, որ ժողովրդավարական և կարևոր պետություն է, մյուսը` նախկին Խորհրդային Միության հանրապետություն: Տարբեր ընտրություններ էին` մեկը նախագահական` Ֆրանսիայում, մյուսը` խորհրդարանական, որ կարևոր է, բայց ոչ ինչպես նախագահական ընտրություններն են Հայաստանում: Երկրորդ` անուղղակի ձևով կապ կա, որովհետև Ֆրանսիայի մեջ երկու գլխավոր թեկնածուները` Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին, հայերուն հանդեպ լավ տրամադրություններ ունեին, և այդ պատճառով Հայաստանը շատ մոտեն կհետաքրքրվեր Ֆրանսիայի ընտրություններին, մանավանդ, գլխավորաբար, որ Ֆրանսիան փոխնախագահ է Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի խմբի կազմին մեջ: Որևէ նախագահ եթե լինի Ֆրանսիայում` Օլանդ, թե Սարկոզի, կամ Սարգսյան կամ ուրիշ մեկը Հայաստանում, հարաբերությունները միշտ կմնան մոտ: Հաջորդը, արդեն տեսանք արձագանքը. Թուրքիան ազդեց և սկսավ զգուշացնել Ֆրանսիայում, որ եթե նոր օրենքներ անցնի Ցեղասպանության մասին և այլն, և արդեն ճնշումները սկսած են Ֆրանսիայի նոր նախագահի վրա:

– Նախքան ընտրությունները ՀՀ իշխանությունները արեցին որոշ հայտարարություններ և կատարեցին որոշ քայլեր` ուղղված ԵՄ հետ հարաբերությունների ամրապնդմանը: Եվրոպայում պաշտոնյաները բազմիցս նշել են, որ այս ընտրություններից շատ բան է կախված լինելու: Ընտրություններն ավարտվեցին, ըստ Ձեզ, ի՞նչ ընթացք են խոստանում արդյունքները:

– Հայ ժողովուրդը պետք է անդրադառնա, որ ընտրությունները շատ կարևոր միջոց մը նե, որպեսզի պետությունը, հասարակությունը դառնա ժողովրդավարական և ապահովված: Քաղաքական մշակույթը պետք է փոխվի Հայաստանում, նայինք ինչ պետք է պատահի նախագահական ընտրություններին, բայց իսկապես վատ տպավորությունները, որ ունեն օտարները Հայաստանում, պետք է այլևս մեր անցյալին պատկանի և ոչ մեր ապագային: Եվ հայ ժողովուրդն է, որ իր ապագան և ճակատագիրը ձեռքի մեջ պետք է վերցնե: Եթե ոչ` պատասխանատու ազգ, ժողովուրդ չենք: Վերջիվերջո, մենք իրավունք ունենք պետություն ունենա՞լ, թե՞ ոչ: Եթե իրավունք ունինք և անշուշտ իրավունք ունինք, ուրեմն պետք է հստակ, ապահով, ժողովրդավարական, ժողովրդին համար պետություն ունենալ, և ոչ` ինչպես որ ունինք 20 տարվա ի վեր, այսինքն` պետությունը դժվարություններ ունի, բայց ժողովուրդը հոյակապ ժողովուրդ է, էլիտները կշահագործեն հայ ժողովրդի բարիությունը կամ արժանապատվությունը:

– Ըստ Ձեզ, խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայ-ռուսական հարաբերությունների վրա ինչպե՞ս կարող են անդրադառնալ, փոփոխություններ ակնկալել կարո՞ղ ենք:

– Ոչ մի փոփոխություն չկա, որովհետև Հանրապետական կուսակցությունը, որ բավական մոտ է Ռուսաստանին, հիմա մեծամասնություն ունի Ազգային ժողովին, Սերժ Սարգսյանին համար ատիկա կարևոր է, որովհետև նախագահականեն մեկ տարի առաջ նման հաղթանակ ունենալ կնշանակե և շատ հավանական է, որ նոր նախագահն ինքը պիտի լինի և այնպես, որ հիմա կարծես դինամիկը ընդդիմության մեջ է: Արդյո՞ք Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը, Դաշնակցությունը, ՀԱԿ-ը պատրա՞ստ են համագործակցելու, թե՞ ոչ: Ոչ մի բան պետք չէ սպասել Հանրապետական կուսակցությունից, որովհետև 10 տարուց ավելի  է, բայց ընդդիմությունը ոնց պիտի անի հիմա, տարածված ընդդիմություն պիտի լինի՞, թե՞ համագործակցված ընդդիմություն, սա է կարևորը, որպեսզի մրցունակ խորհրդարան և քաղաքական կյանք ունենաս, ստիպված ես հաշվի առնել արդյոք բոլոր ընդդիմադիր ուժերը պատրա՞ստ են համագործակցելու, թե՞ ոչ. եթե պատրաստ չեն, ուրեմն վիճակը կմնա այնպես, ինչպես որ է: Եթե պատրաստ են, հույս կա, որ քաղաքական կյանքը քիչ մը աշխույժ լինի և մրցունակ:

– Խորհրդարանական ընտրություններից հետո փաստորեն արդեն մտել ենք նախագահական ընտրությունների փուլ: Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանը կունենա՞ ընդգծված մրցակից եկող նախագահական ընտրություններին:

– Նայած թե դիմությունն ինչպես պիտի ներկայացվի նախագահական ընտրություններին` մեկ թեկնածուով, թե ոչ: Նայած թե Ռուսաստանն ինչ խաղ պիտի խաղա այդ ընտրությունների մեջ, պիտի բավարարվի Սերժ Սարգսյանի հետ, թե պիտի ուզեն, որ ուրիշները լինեն նախագահ, բայց չի նշանակեր, թե Ռուսաստանի ուզածը պիտի լինի, որովհետև հասարակությունը փոխված է Հայաստանում, և արդեն Ռուսաստանին մեջ բավական ներքին լարված վիճակ կա: Հայաստանը չի կրնա ամեն ինչ հույս դնել Ռուսաստանին վրա: Անկախ, ինքնիշխան պետություն ունենալը քեզի կստիպե քո շահը նայիս, ոչ որևէ օտար պետության շահը: Կոալիցիայի մասին: Հիմա որ Հանրապետականը մեծամասնություն ունի Ազգային ժողովին` իմաստ ունի՞ մտնել կոալիցիայի մեջ: Ըստ իս, մյուս կուսակցությունները պետք չունին մտնելու կառավարության մեջ, բացի եթե այնքան կսիրեն իշխանությունը, որ ստիպված են մտնել, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանն ասի, թե տեսեք` մեր կառավարությունը միացյալ կառավարություն է և այլն: Օրինաց երկիրը վստահ պիտի մտնի կոալիցիայի կամ կառավարության մեջ, բայց լավ կըլլա, եթե Բարգավաճ Հայաստանը չմտնի կառավարության մեջ, եթե կուզենք աշխույժ, մրցունակ քաղաքական կյանք ունենալ: Գնդակը ընդդիմության ձեռքի մեջ է, ընդդիմության տարածքի մեջ է:

– Հայաստանի ներքաղաքական կյանքում ի՞նչ փոփոխություններ են հնարավոր, ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում:

– Կարելի է ենթադրել, թե Բարգավաճը և Հանրապետականը կշարունակեն համագործակցել, քանի որ 10 տարի ի վեր համագործակցում են, ուրեմն կրնան շարունակել այդպես: Ըստ ինձ` Բարգավաճ Հայաստանը պետք է պատրաստվի նախագահական ընտրությունների համար, արդյո՞ք իր թեկնածուն պետք է լինի Սերժ Սարգսյա՞նը, թե՞ ուրիշ մեկը: Կոնգրեսի համար անակնկալ էր, որ այնքան տկար արդյունքը հավաքի, ասում էին արմատական ընդդիմություն, բարեբախտաբար արմատական չի և հիմա լավ է, որ մտնեն խորհրդարանի մեջ, հիմա պետք է ցույց տան, թե պատրաստ են համագործակցելու ուրիշ կուսակցությունների հետ, թե ոչ: Բայց Լևոնի ժամանակաշրջանը, ըստ ինձի, վերջնականապես վերջացած է, Կոնգրեսը առանց Լևոնի:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ ՀԱԿ-ը նման արդյունքներ արձանագրեց:

– Ինչո՞ւ, որովհետև ժողովուրդը հուսախաբ է, որովհետև իր մարտավարությունը շատ սխալ էր, այսինքն` 4 տարի ի վեր շատ սովորական ձևով ժողովուրդ հավաքել ցույցին և նույն բաներն ասել… Այսօր 88-ի ժամանակաշրջան չէ, Լևոնի համար կկարծե թե ժամանակը նույնն է, այսինքն` ամեն օր ցույց, վերջացած է այդ բանը: Ամեն օր նույն բանն ասել և վերջիվերջո այնքան դատապարտել իշխանության, հետո գնալ սեղանի շուրջ նստել, համագործակցել, բանակցել իշխանության հետ, էդ իշխանությունը, որ դատապարտեցիք երկու-երեք շաբաթ առաջ… հայ ժողովուրդը խելացի ժողովուրդ է և գիտե` ուր է իր շահը, ուրեմն հուսախաբ է ժողովուրդը Կոնգրեսեն:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում