Եվրախորհրդի նախագահ Խերման վան Ռոմպեյը խորհուրդ է տվել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին «տանը մնալ»` ակնարկելով ` Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ դատավճռի կայացումից հետո Եվրոպայի և Ուկրաինայի հարաբերությունների սրումը:
«Այն, թե ինչպես է Ուկրաինան վերաբերվում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, անթույլատրելի է: Մենք կարող ենք շատ ուժեղ քաղաքական ազդանշան տալ. Ուկրաինայի վարչապետը հայտարարել էր, որ կգա Բրյուսել, բայց մենք ասել ենք` «մնացեք տանը»: Սա պարզ ազդանշան է մեր կողմից, որ նրանք Ուկրաինայում պետք է փոխվեն: Ուկրաինան 2004 թ.եղել է ժողովրդավարության օրինակ և նորից այդպիսին պետք է դառնա»,- ասել է Ռոմպեյը:









































