Կալիֆոռնիա նահանգում երկու ոստիկան ծեծելով սպանել են անտուն թափառական Քելլի Թոմասին: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Թոմասի մահվան մեջ մեղադրվում են ոստիկաներ Մանուել Ռամոսն ու Ջեյ Ցիցինելին:
Բժիշկ-վնասվածքաբանի եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջացել են նրա կրծքավանդակին հասցված անընդմեջ հարվածներից:











































