Ամերիկյան իշխանությունները երեքշաբթի օրը Խոակին Գուսման Լոերի երկու որդիների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել:
Լոերը մեքսիկական ամենախոշոր «Կարտել դե Սինալոա»-ի ղեկավարն է և աշխարհում ամենաշատ հետախուզվող նարկոբարոնը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արգելափակել է նրա որդիներ Իվանի և Օվոդոյի բոլոր բաժնետոմսերը, ինչպես նաև արգելել է ԱՄՆ քաղաքացիներին և ընկերություններին որևէ կոմերցիոն գործաք կնքել նրանց հետ:
«Ինչպես և Մեքսիկայի կառավարությունը, մենք էլ վճռական ենք տրամադրված՝ Գուսմանի հանցագործ գործունեությանը վերջ տալու հարցում»,- նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։