McDonald’s-ը ներկայացրել է երեխաների համար նախատեսված գազավորված ըմպելիք՝ խոստանալով դրանով ապահովել օրվա մրգի ու բանջարեղենի չափաքանակի 1/5-րդ մասը: Պարզվել է, որ այն պարունակում է 12 թեյի գդալ շաքարավազ: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Fruitizz ըմպելիքը արագ սննդի (ֆասթ ֆուդի) հսկայի կողմից երեխաների սննդակարգը առողջ դարձնելու պայքարի արդյունք է: 500մլ բաժակում պարունակվում է 200 կալորիա և 49գ շաքարավազ: Շաքար պարունակող ըմպելիքները կարող են ատամների քայքայման և քաշի ավելացման պատճառ դառնալ:
Մանկական հյութը պարունակում է 60% մրգային մզվածք՝ խաղողից, խնձորից, ազնվամորուց, պարունակում է նաև հանքային ջուր:
Ըմպելիքը վաճառքում կլինի մայիսի 16-ից:









































