Թունիսի կառավարությունը երեկ կրկին լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Այս մասին հաղրոդում է France Presse գործակալությունը:
Փոփոխությունների մասին հայտարարել է գործող նախագահ Մուհամադ Գանուչին: Նոր նախարարներ են նշանակվել կառավարության առանցքային նախարարություններում` արտաքին գործերի, ներքին գործերի և պաշտպանության:
Այս փոփոխությունները պայմանավորված են եղել նախկին նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալիի փախուստից հետո չդադարող հանրահավաքներով, որտեղ թունիսցիները պահանջել են անհապաղ կառավարությունից հեռացնել նախկին ղեկավարի կառավարության անդամներին և իշխող կուսակցության ներկայացուցիչներին: Ցույցերն այնքան ժամանակ չդադարեցին, մինչև կառավարությունը ստիպված հեռացրեց Բեն Ալիի գրեթե բոլոր ներկայացուցիչներին:
Ընդհանուր առմամբ, փոխվել է 12 նախարար:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին նախագահ Զին Ալ Բիդին բեն Ալին ստիպված փախել էր երկրից. մի քանի շաբաթ տևած բողոքի ակցիաները դուրս էին գալիս վերահսկողությունից և կարող էին սպառնալ նրա ու նրա ընտանիքի անվտանգությանը, քանի որ ժողովրդի համար անտանելի էր 30-ամյա ռեժիմի ողջ բեռը: