Ինչպես գրում է SalamNews-ը, պարզվել է, որ Հոլանդիայի ինտերնատում գտնվող մուսուլման երեխաներին, որոնք իրենց ընտանիքներից բաժանվել են տարբեր պատճառներով, կերակրել են խոզի մսով: Դա հարուցել է Հոլանդիայում բնակվող մուսուլմանների դժգոհությունը:
Հենգելո քաղաքի բնակչուհի Օզգյուլ Էրյըլդըխը նշել է, որ ամուսնալուծությունից հետո առաջացված նյութական խնդիրների պատճառով իր երեխաները 2009 թվականին հայտնվել են ինտերնատում: Նրան թույլատրվում է երեխաների հետ հանդիպել շաբաթական մեկ անգամ և ընդամենը մեկ ժամով:
-Չնայած այն բանին, որ ես պնդում եմ երեխաներին խոզի մսով չկերակրեն, նրանք շարունակում են նույնն անել: Չեմ կարողանում այդ մտքի հետ հաշտվել: Սպասում եմ պաշտոնատար անձանց աջակցությանը: Ինձ ասել են, որ աշխատանք գտնելու դեպքում, երեխաներին հետ կվերադարձնեն: Ես հիմա աշխատում եմ, չնայած դրան, իմ երեխաներին ինձ չեն վերադարձնում,-ասել է մայրը:
Կինը դիմել է դատարան: Նրա փաստաբանը խնդրել է հաշվի առնել այն հանգամանքը, որ խոզի միսը հրամցվել է մուսուլման երեխաների, ինչն արգելված է:
Երեխաների խնամքի և ընտանիքների պաշտպանության կենտրոններում նշում են, որ վերջին շրջանում ավելացել է երեխաներին կերակրելու հնարավորություն չունեցող մուսուլմանական ընտանիքների թիվը:





































