Երեկ` մայիսի 8-ին, Ստեփանակերտի զորամասերից մեկում հանկարծամահ է եղել ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը:
Անհասկանալի հանգամանքներում հանկարծամահ եղած զինվորը Hayeli .am-ի տեղեկություններով, մահացել է շարահրապարակում վազելիս: Նա եղել է մեկ տարվա ծառայող, զորակոչված է եղել Գեղարքունիքի մարզի Սևանի շրջանի Դդմաշեն գյուղից:
Տեղեկատվությունը ճշտելու նպատակով լրատվամիջոցը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Մուշեղ Աղեկյանի հետ, վերջինը նշել է, որ հարցը պետք է ուղղել ԼՂՀ պաշտպանության բանակին:
Պաշտպանության բանակի լրտավության պատասխանատու Սենոր Հասրաթյանը հաստատել է տեղեկատվությունը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ֆիզպատրաստության ժամանակ: Այժմ ընթանում է ծառայողական քննություն` հանգամանքները պարզվում են: Այլ տեղեկատվություն Սենուր Հասրաթյանը չի ներկայացրել` նշելով, որ քննություն է ընթանում:








































