ԱՄՆ-ն վերսկսել է Եմեն ուղարկել ռազմական խորհրդատուների: Այսօր համապատասխան հայտարարություն է արել ԱՄՆ-ի ՊՆ ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Նա նշել է, որ Վաշինգտոնը Սանա է տեղափոխել խորհրդատուների փոքր խումբ:
«Ներկա դրությամբ մենք Եմենի կառավարության և զինված ուժերի հետ աշխատելու փորձ ունենք: Մենք օգնում ենք նրանց պայքարել «Ալ-Քաիդա»-ի՝ երկրում աճած ակտիվության հետ»,- ասել է Կիրբին:
Նա չի հայտնել խորհրդատուների կոնկրետ թիվը: Հայտնի չէ նաև այն ամսաթիվը, երբ ԱՄՆ-ի ՊՆ-ն վերանայել է իր քաղաքականությունը Եմենի զինված ուժերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ամերիկացիները դադրեցրել էին Եմեն ռազմական խորհրդատուների ուղարկել 2011 թ. ձմեռվանից: Հենց այդ ժամանակվանից էլ Եմենում սկսել էր ակտիվանալ «Ալ-Քաիդան»:









































