«Բարսելոնա»-ին հետաքրքում են «Վալենսիա»-ի դարպասապահ Վիսենտե Գուաիտայի ծառայությունները:
25-ամյա դարպասապահը կարող է արժանի մրցակից դառնալ Վիկտոր Վալդեսին և ամրապնդել կատալոնական ակումբի դարպասի պաշտպանությունը:
Գուաիտան «Վալենսիա»-ի երիտասարդական ակադեմիայի սաներից է: Իր առաջին հանդիպումը «չղջիկներ»-ի կազմում նա անց է կացրել 2008 թվականին:
Ֆուտբոլիստի` «Վալենսիա»-ի ղեկավարների հետ ստորագրած պայմանագրի ժամկետը լրանալու է 2015 թվականին:







































