Կամչատկայում արթնացած Կիզիմեն հրաբուխը, որը 80 տարուց ի վեր չէր գործում, կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանին: Այս մասին գրում է ռուսական Известия թերթը: Արդեն ավիացիոն վտանգի աստիճանը բարձրացված է մինչև «կարմիրի», որն ամենավտանգավորն է ինքնաթիռների համար: Հրաբխից բարձրացող մոխիրը հասնում է մինչև մթնոլորտի ստորին շերտերը: Վտանգված են Կամչատկայի բոլոր քաղաքները, քանի որ մոտակա ժամերին կարող են պատվել մոխրով:
Գիտնականները չեն կարողանում ասել՝ քանի օր կտևի ժայթքումը: Այս պահին օրական ավելի քան 1,200 ժայթքում է լինում:
Հիշեցնենք, որ նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր 2010 թ. գարնանը, երբ իսլանդական Էյաֆյադլայեքյուդլ հրաբխի ժայթքման պատճառով ավելի քան մեկ շաբաթով կաթվածահար էին եղել եվրոպական ավիափոխադրումները, ինչը մեծ վնասներ բերեց ավիաընկերություններին: