Հաքերները, որոնք իրենց անվանում են Anonymous շարժման ռուսական թևի ներկայացուցիչներ, հայտարարել են Կրեմլի կայքի վրա հարձակման մասին: Այդ մասին նրանք հայտարարություն են զետեղել Twitter-ի իրենց միկրոբլոգում: Որոշ ժամանակով kremlin.ru և президент.рф կայքերը չեն բացվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Anonymous-ի ռուս հաքերները «Միլիոնների երթի» նախօրեին հայտարարել էին, որ ընդդիմադիրներին կաջակցեն հաքերային հարձակումներով: Մայիսի 6-ին premier.gov.ru և government.ru կայքերը իսկապես ենթարկվեցին հարձակման, չնայած ամբողջությամբ չդադարեցին աշխատանքները:
Բացի այդ՝ մայիսի 6-ին հաքերային հարձակումներից բողոքել են բազմաթիվ ռուսական ԶԼՄ-ներ: Մասնավորապես անհասանելի էին Дождь հեռուստաալիքի կայքը, Slon.ru ինտերնետ-հրատարակչությունը, Коммерсант-ն ու Эхо Москвы-ն:











































