Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ աշխարհի երեք մայրցամաքները ներկայացնող մոտ 30 երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում օսմանյան արխիվի հանդեպ: Այս մասին հայտարարել է պատմաբան, պրոֆեսոր Հալիլ Ինալջըքը:
Ըստ Ինալջըքի՝ խոսքը հիմնականում նախկինում Օսմանյան կայսրության կազմում ներառված երկրների մասին է՝ ընդգծելով, որ Օսմանյան կայսրության փլուզման հետևանքով ի հայտ են եկել 26 կամ ավելի շատ երկրներ:
Ինալջըքը հավելել է, որ այդ երկրները շահագրգռված են տվյալ արխիվում պահվող և իրենց առնչվող տնտեսական, սոցիալ-մշակութային ու ժողովրդագրական փաստաթղթերի հետազոտմամբ, քանի որ այդ արխիվում պահվում են տվյալ տարածաշրջանի պատմությանն առնչվող փաստաթղթեր:











































