Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Բաթումում հայտարարել է, որ Վրաստանը ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը դիմավորում է մասամբ օկուպացված.
«Այն, որ մերօրյա ժամանակաշրջանում հետխորհրդային տարածքում դեռ կան օկուպացված տարածքներ, ցինիզմ է: Դա առավել ցինիկ է թվում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի այսօրվա տարեդարձի ֆոնին:
Մեր ժամանակաշրջանում ի հայտ են եկել նոր զավթիչներ ու զավթված տարածքներ այն երկրի տարածքում, որը հատուկ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Այդ պատերազմի ժամանակ Վրաստանը նախկին ԽՍՀՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշով տվել է ամենամեծ կորուստները:
Եվ այսօր մենք օկուպացված ենք, ավելի ճշգրիտ ասած՝ մեր տարածքի մի մասը: Վրաստանը մշտապես չի աղաղակում, որ օկուպացված է, կարիքների մեջ է, նա առաջ է գնում»: