«Ինձ ասում էին Մալխաս, ազգանունս էին կրճատ ասում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում պատմեց ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը:
Մալխասյանը նաեւ պատմեց, որ իր մականունին նման էր նաեւ Ժիրայր Սեֆիլյանի մականունը. «Նրա անունն էին կրճատ ասում` Ժիրո»:
Իր մարտական ընկերոջ մասին պատմելով, Մալխասյանն ասաց, որ Սեֆիլյանը շատ հետաքրքիր հրամանատար էր. «Նա իրեն զինվորին հավասար էր պահում: Մարտի ժամանակ միշտ առաջին դիրքերում էր: Ժիրայրը զինվորին վատ արարքի համար շատ հետաքրքիր ձեւով էր պատժում: Սեֆիլյանը պատժախցի դուռը չէր փակում, սակայն զինվորը հասկանում էր, որ պիտի դուռը բաց լինի, բայց ինքը չպիտի դուրս գա»:









































