Եգիպտոսի նախագահի 13 թեկնածուներից ոչ ոք չի դիմել Բարձրագույն կոմիտե քարոզարշավը կամովի դադարեցնելու դիմումով, իսկ դա նշանակում է, որ բոլոր 13 թեկնածուները կշարունակեն պայքարը:
Ինչպես նախատեսվում է, առաջին փուլը կկայան մայիսի 23-ին և 24-ին:
Համաձայն ավելի վաղ մշակված գրաֆիկի` մինչև մայիսի 9-ը թեկնածուները կարող էին դիմում ներկայացնել ընտրություններին չմասնակցելու վեաբերյալ: Այն թեկնածուները, որոնք չեն արել նման քայլ, մտնում են վերջնական ցուցակի մեջ և արդեն պարտավոր են մասնակցել պետության ղեկավարի ընտրություններին:
Արտերկրում քվեարկությունը տեղի կունենա հունիսի 16-ին և 17-ին: Նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարվելու են հունիսի 21-ին:









































