ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը կարծում է, որ տարածաշրջանում աշխատող դիտորդները ինչ-որ կերպ խաղաղեցնող ազդեցություն ունեն, որը աստիճանաբար կմեծանա՝ կախված նրանից, թե որքան շատ կլինեն դիտորդները:
Անանը հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ին, որ կառավարությունը կրճատել է տանկերի և հրետանու օգտագործումը, իսկ որոշ շրջաններում ռազմական գործողությունները հանդարտվել են: Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ շարունակում են կորուստներ կրել:
Նրա խոսքերով` իշխանությունների կողմից գրանցվել են բռնության կիրառման դեպքեր, բայց եղել են նաև հարձակումներ իշխանական զորքի և օբյեկտների վրա:
«Ավելի հաճախ են ռուբեր պայթում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում»,- ընդգծել է նա:
Քոֆի Անանի կարծիքով՝ դիտորդների առաքելությունը այս պահին երկրում իրավիճակը կարգավորելու միակ հնարավորությունն է:









































