Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը մայիսի 15-ին իր պաշտոնը կփոխանցի երկրի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին, կարող է վերադառնալ փաստաբանի իր կարիերային: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Սարկոզիի ընկեր ու քաղաքական խորհրդատու Ֆրանկ Լուվրիեն այդ մասին հայտարարել է Parisien թերթին տված հարցազրույցում:
«Նա իրավաբան է ու կվերադառնա իր իրավաբանական ընկերություն»,- ասել է Լուվրիեն:
Նրա խոսքով` Սարկոզին ցանկանում է վերադառնալ «նորմալ» կյանքի:
Անձամբ Սարկոզին նման միտք արտահայտել էր իր հրաժեշտի խոսքում. «Ես ուզում եմ դառնալ ֆրանսիացի ֆրանսիացիների շրջանում»:
Նախօրեին Նիկոլա Սարկոզին ու Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել են Ելիսեյան պալատում Հիտլեյան Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր արարողությանը:
Նախկին մրցակիցները սեղմել են միմյանց ձեռքն ու մեկ րոպե լռությամբ հարգել Երկորդ համաշխարհային պատերազմում զոհված իրենց հայրենակիցների հիշատակը։
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը ձայների 51.5 տոկոսով ընտրվեց Ֆրանսիայի նախագահ: Նրան իրենց քվեն էր տվել 18 մլն-ից ավելի ֆրանսիացի: Նիկոլա Սարկոզիի օգտին քվեարկել էր ընտրողների ավելի քան 48 տոկոսը:











































