Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երեկոյան ընթրիքի շուրջ հանդիպել է կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդների հետ:
Այդ դռնփակ հանդիպմանը մասնակցել են Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղեմիոսը, Թուրքիայի հրեաների գլխավոր ռաբբի Իսակ Հալևան, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ասորիների միտրոպոլիտ Յուսուֆ Չեթինը և այլք: Հանդիպմանը մասնակցել են նաև այդ ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ներկայացուցիչներ:
Ընթրիքից հետո որևէ հայտարարություն չի արվել:








































