Համաձայն հայտնիության վերբերյալ սոցհարցումների, որոնցում մասնակցություն են ունեցել ամերիկացի ընտրողները, գործող նախագահ Բարաք Օբաման 7%-ով առաջ է անցնում նախագահաի պաշտոնի թեկնածու Միթ Ռոմնիից:
Փորձագետների կարծիքով` փաստը, որ Օբաման ավելի հանրահայտ է, բացատրվում է ամերիկյան տնտեսության աստիճանաբար բարելավմամբ և անկախ ընտրողների կողմից Օբամային աջակցելու ցանկությամբ:
Համաձայն հեռախոսային հարցման տվյալների` 49% գրանցված ընտրողներ աջակցում են Օբամային, իսկ Ռոմնիին`42%: Ընտրողների 48%-ը հավանության է արժանացնում նրա գործունեությունը նախագահի պաշտոնում, իսկ 40%-ը` ոչ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ`ապրիլին, Օբամային աջակցում էր ընտրողների 37%-ը, իսկ 57%-ը դժգոհ էր նրանից:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են 2012 թ. նոյեմբերի 6-ին և կդառնան հերթական 57-րդ նախագահական ընտրությունները:









































