«Հրապարակ»-ը գրում է, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ հանրահավաքում հայտարարեց, որ պետք է ճիշտ հետևություններ և ճիշտ քայլեր անել և շատ արագ, քանի որ ժամանակ չկա. յոթ ամիս հետո նախագահական ընտրություններ են:
«Այսպիսով, Արամ Սարգսյանը ՀԱԿ կազմում տվեց նախագահական ընտրությունների մեկնարկը, չնայած նրա թիմակիցները պնդում են, որ նա առաջիկայում լքելու է ՀԱԿ-ը և վայր է դնելու պատգամավորական մանդատը»:










































