Ջոն Տրավոլտային սեռական ոտնձգության մեջ մեղադրում է արդեն երկրորդ մերսողը:
Fox News-ը հաղորդում է, որ Տրավոլտայի դեմ դատական հայց են ներկայացրել երկու մարդ, ովքեր պնդում են, որ Տրավոլտան փորձել է նրանց հետ սիրով զբաղվել մերսման ժամանակ:
Մենք արդեն հաղորդել էինք առաջին մերսողի մասին, իսկ այժմ տեղեկություն է տարածվել երկրորդ մերսողի մասին, ում անունը չի հաղորդվում, բայց ում ներկայացնում է նույն իրավաբանը:
Ինչպես հաղորդում է RadarOnline.com-ը, երկրորդ մերսողը պատմում է, որ 2012 թ. հունվարի 28-ին Ջորջիա նահանգում մերսման ժամանակ Տրավոլտան բացել է ոտքերը ու ցույց տվել, որ ինքը գրգռված վիճակում է։ Նա մերսողի ձեռքը ստիպողաբար տարել է իր սեռական օրգաններին, այնուհետև իր ձեռքը տարել նրա ոտքերին:








































