Այսօր, ժամը 20.30-ի սահմաններում անհայտ անձը կրակել է Աշտարակ քաղաքի բնակիչ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ցրիչ, 37-ամյա Արամ Հովակիմյանի վրա, ով տեղում մահացել է:
Դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է 9մմ տրամաչափի երեք պարկուճ և 1 գնդակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1–ին մասի և 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Կատարվում է հետաքննություն։







































