Sunday, 14 06 2026
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Ծառուկյանը գնացքի հետևից

Մայիսի 6-ին փաստացի տեղի ունեցավ այն, ինչ դեռևս 2011 թվականի փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրում ամրագրել էին ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն:

Ինչպես հայտնի է, այդ օրը ստորագրվեց մի փաստաթուղթ, ըստ որի այդ երեք կուսակցությունները պայմանավորվեցին, որ խորհրդարանի ընտրությանը իրենց ձայները ձգտելու են ավելացնել` չփոխելով ներկայիս կոալիցիոն հարաբերակցությունը: Փաստացի, խորհրդարանի ընտրությանը տեղի է ունեցել հենց այդ՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ավելացրել են իրենց ձայները, բայց միևնույն ժամանակ չի փոխվել նաև հարաբերակցությունը: Կոալիցիոն հուշագրից մնում է միայն մյուս դրույթը՝ առաջիկա նախագահական ընտրությանը սատարել գործող նախագահին: Այդպես է գրված կոալիցիոն հուշագրի մեջ, որը որևէ մեկը չեղյալ չի հայտարարել: Իհարկե, ԲՀԿ-ն դրանից հետո իր պահվածքի մի քանի դրսևորումներով փորձում էր ակնարկել, թե հուշագիրն այլևս ուժ չունի, բայց նախ ԲՀԿ-ն ուժ չունեցավ այդ մասին հստակ հայտարարելու, և երկրորդ՝ խորհրդարանի ընտրության ներկայիս արդյունքը վկայում է, որ կոալիցիոն այդ հուշագիրն իրականում ուժի մեջ է և գործում է, ու առաջին մասով փաստացի կարելի է համարել կատարված:

Ներկայումս խնդիրը երկրորդ մասն է: Այստեղ կարևոր հարցն այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանը կփորձի՞ Գագիկ Ծառուկյանից պահանջել սատարել իրեն նախագահի ընտրությանը: Օրինակ` երբ խորհրդարանական ընտրությանը ԲՀԿ-ն հանդես եկավ որպես ընդդիմություն, Սերժ Սարգսյանը կարողացավ այդ հանգամանքը ծառայեցնել ՀՀԿ ծրագրերն առաջ մղելուն: ԲՀԿ-ն հանդես գալով ընդդիմության դիրքերից` փոշիացրեց ընդդիմադիր ընտրազանգվածը՝ խլելով նրա ձայների մի զգալի մասը: Միևնույն ժամանակ, ԲՀԿ-ն կառավարեց Հայ ազգային կոնգրեսի գործողությունները, այդ միջոցով դրանք նաև, ըստ էության, կառավարելի դարձնելով ամբողջ իշխանության համար: Այդ մեթոդաբանությունն ու մեխանիզմը Սերժ Սարգսյանը կփորձի կիրառել նաև երկրո՞րդ անգամ, թե՞ առաջնորդվելով նույն գետը երկրորդ անգամ չմտնելու իմաստնությամբ, կգերադասի նախագահի ընտրությանը դիմել այլ մեխանիզմի և մեթոդաբանության: Եթե Սարգսյանն առաջնորդվում է նույն մեթոդաբանությամբ, նույն մեխանիզմով և հայեցակարգով, ապա Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի համար արժեքավոր են մնում որպես ընդդիմություն, քանի որ այդ դեպքում կրկին անհրաժեշտություն է առաջանում լուծել ընդդիմադիր ընտրազանգվածի խնդիրը:

Ըստ ամենայնի, նախագահի ընտրությանն ընդառաջ համակարգը կարող է կիրառել հենց այդ մարտավարությունը, առավել ևս, որ դա ԲՀԿ դեմքը փրկելու տարբերակ է նաև, որովհետև կարելի է պատկերացնել, թե իր ընտրազանգվածից ԲՀԿ-ն որքան կկորցնի, եթե հանկարծ հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ըստ ամենայնի, անգամ այդպիսի զարգացման դեպքում, ԲՀԿ-ն ամենայն հավանականությամբ դա կանի աշնանից ոչ շուտ: Այդ ժամանակը, թերևս, պետք է նաև դաշտն ուսումնասիրելու և հասարակական-քաղաքացիական դաշտում տեղի ունեցող խմորումներն ու հնարավոր վերադասավորումները գնահատելու համար: Եթե դրանք ունենան այնպիսի պոտենցիալ, որ ի զորու լինեն հասարակական-քաղաքացիական դաշտից լուրջ մարտահրավեր նետել իշխանությանը՝ Սերժ Սարգսյանին, ապա Սարգսյանը թերևս ԲՀԿ-ին կփորձի օգտագործել առավելապես որպես ընդդիմություն: Բայց, եթե դիտարկումների արդյունքում Սերժ Սարգսյանի համար պարզ լինի, որ հասարակական-քաղաքացիական դաշտում չկա այն ներուժը, որը հնարավորություն կունենա նախագահի 2013 թվականի փետրվարի 13-ի ընտրությանը լուրջ մարտահրավեր լինել Սերժ Սարգսյանին, ապա այդ դեպքում ամենայն հավանականությամբ Սարգսյանը կփորձի արդեն ԲՀԿ-ից, այսպես ասած, սատարում կորզել` այդպիսով ներկայանալով որպես, այսպես ասած, միասնական և նույնիսկ համազգային թեկնածու:

Այսպես, թե այնպես, Բարգավաճ Հայաստանն, ըստ էության, կարծես թե արդեն լիովին համալրել է Սերժ Սարգսյանի գործիքակազմը, ինչի մասին, ի դեպ, կարծես թե վկայում է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետընտրական ուղերձը: Բանն այն է, որ խորհրդարանի ընտրությանը հստակ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժի ղեկավարը, փաստորեն ընտրությունից անց հանդես է գալիս բավական անորոշ և հարաբերական մի հայտարարությամբ, որտեղ թեև վերահաստատում է նախընտրական արշավի իր ուղերձները, այդուհանդերձ նաև որևէ հստակ մեսիջ չի փոխանցում իր ընտրողներին և համակիրներին, թե ինչ քաղաքական ուղեծրի մեջ է մտադիր գործել ընտրությունից հետո: Ավելին` Ծառուկյանի առաջին հետընտրական արձագանքը, ըստ էության, իր մեջ որոշակի խոստովանական մեսիջներ է պարունակում այն առումով, որ նա ինքն անձամբ չի տիրապետում ամբողջական վիճակին և այլևս դրա հնարավոր զարգացումներն իր որոշումներից է, որ կախված են: Թիմակիցների հետ խորհրդակցելու մասին նուրբ ակնարկով Ծառուկյանն ըստ ամենայնի փորձում է հուշել հենց այդ մասին, իր համակիրներին փորձելով նաև բացատրել, որ նրանց հանդեպ անձամբ ինքն ազնիվ է եղել և ազնիվ է մնում: Այլ կերպ ասած` Ծառուկյանը հասկանալով, որ քաղաքական առումով պարզապես բաց է թողել գնացքը, թերևս փորձում է դրան հասնել գոնե զուտ մարդկային տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում