«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Ավանի թիվ 1 ընտրատարածքում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ից պարզել են, որ որոշ թվով ընտրողներ, ովքեր նախօրոք խոստացել էին քվեարկել Հանրապետականի օգտին, իրենց ձայնը տվել են «Բարգավաճ Հայաստանին» և այդ «դավաճանության» համար նրանց աշխատանքից ազատում է սպասվում:
Ի դեպ, «Առաջին լրատվական»-ի թղթակցին ընտրությունների օրը թիվ 1/07 ընտրատարածքում ԲՀԿ վստահված անձն ասել էր, թե հանրապետականները վաղ առավոտից թիվ 5 երթուղային տաքսիներով հերթով ընտրողներ են բերում, իսկ թիվ 1/21-ում էլ ականատես էին եղել, թե ինչպես էր մի երիտասարդ ընտրողներ բերում, նրանց հետ մտնում ընտրատեղամաս ու բարձրաձայն հայտարարում, թե Ավանում ՀՀԿ-ից բացի ուրիշ կուսակցություն չկա:








































