Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակից այսօր հաստատել են այն տեղեկատվությունը, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ` մասնակցելու ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Հետաքրքրական է, որ ԼՂՀ-ում ընթացող պետական միջոցառումների մասին պատմող ֆոտոռեպորտաժում Ռոբերտ Քոչարյանը չի երևում:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում է նաև Սերժ Սարգսյանը՝ Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:









































