Հունվարի 27-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) ՀՀ մշտական ներկայացուցչություն է այցելել Թուրքիայի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Արամ արքեպ. Աթեշյանը հանգամանալից զրույց է ունեցել ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միքայել Վարդանյանի հետ: Քննարկվել են Թուրքիայի հայկական համայնքին հուզող խնդիրներ, ընդգծվել է Հայաստանի մշտական ներկայացուցչության՝ համայնքային կառույցների հետ կապի անհրաժեշտությունը:
Միքայել Վարդանյանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործունեության հիմնական ուղղությունները և ձեռքբերումները:
Արամ արքեպ. Աթեշյանն ու Միքայել Վարդանյանը պայմանավորվեցին առաջիկայում ևս շարունակել հանդիպումները և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: