Բրազիլական լրատվամիջոցների փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական հայտնել է, որ իրեն մշտապես մտահոգելու են Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ խաղարկության եզրափակչի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ի հետ պատասխան խաղի հետ կապված հիշողությունները:
Հիշեցնենք, որ Կական «Ռեալ»-ի այն ֆուտբոլիստներից էր, ով վրիպեց 11 մետրանոց նշակետից և չկարողացավ գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը:
«Այդ անհաջողությունն ինձ անսահման ցավ պատճառեց: Իմ կարիերայում մի քանի բացասական կետեր կան: 2005 թվականին «Միլան»-ի կազմում Չեմպիոնների Լիգայում կրած պարտությունը, Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում 2006 և 2010 թվականների աշխարհի առաջնություններում նույնպես կրած պարտությունները: Այժմ էլ անհաջողություն «Ռեալ»-ի հետ… Այդ միտքը մտահոգելու է ինձ ամբողջ կյանքիս ընթացքում»,- Կակային մեջբերում է բրազիլական մամուլը:








































