Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը հրաժարվել է դիտարկել նախագահ Մահմուդ Ահմադինեժադին իմփիչմենթ ներկայացնելու հարցը:
Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ այդ հարցի որոշումը հետաձգվել է, քանի որ լրանում է գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը: Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում այդ հարցը կհայտնվի հաջորդ գումարման խորհրդարանի օրակարգում:
Իրանցի մի շարք պատգամավորներ խիստ դժգոհ են կառավարության վարած տնտեսական ու բյուջետային քաղաքականությունից, երկրի աճող մեկուսացումից, ազգային արժույթի փոխարժեքի անկումից, արտադրության ու արտահանման անկումից:
Այդ կապակցությամբ ոչ վաղ անցյալում Ահմադինեժադը իր 9 խորհրդականների ու տեղակալների հետ ներկայացել էր խորհրդարան և պարզաբանումներ էր տվել խորհրդարանականներին հուզող այդ խնդիրների շուրջ:









































