Մադրիդի «Ռեալ»- գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, թե ինչ է նշանակում նման ակումբում աշխատանքը: «Արքայական ակումբ»-ում շատ բարձր պահանջներ են առաջադրվում:
«Երբ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն առաջին անգամ խոսեց ինձ հետ «Ռեալ» իմ տեղափոխության մասին, նա հայտնեց, որ եթե աշխարհի լավագույն մարզիչներից մեկը դառնալու ցանկություն ունեմ, անպատճառ պետք է աշխատեմ «արքայական ակումբ»-ում: Եվ այժմ ես համաձայն եմ նրա հետ:
«Ռեալ»-ը յուրահատուկ ակումբ է, որտեղ թե´ ֆուտբոլիստների, թե´ մարզիչների համար կարևոր է ոչ թե մասնակցությունը, այլ հաղթանակը: Յուրաքանչյուրն այստեղ ձգտում է «Ռեալ»-ի հետ հաղթանակ տանել»,- հայտարարել է Մոուրինյոն:






































