ԱՄՆ-ում դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Կալիֆոռնիա նահանգի 92-ամյա մի կնոջ` Շառլոտա Հայդորնին, որը տնօրինել է մի ընկերություն, որն իրականացրել է «ինքնասպանների համար նախատեսված հավաքածուի» արտադրությունն ու վաճառքը: Այս մասին մայիսի 7-ին հայտնում է Associated Press գործակալությունը:
Հայդորնի համար որպես պատիժ սահմանվել է տուգանքը: Հետաքննող մարմնի համաձայն` գործարար կինը ունեցել է ավելի քան 150 հազար դոլար եկամուտ` սկսած 2007-ից, ու դրանց մասին չի հիշատակել իր հարկային հաշվետվություններում:
Անօրինական եղանակով ստացված եկամուտը գոյացել է «ինքնասպանների համար նախատեսված հավաքածուի» վաճառքից: Հաշվետու ժամանակահատվածում Հեյդորնը վաճառել է նմանատիպ ավելի քան 1300 հավաքածու`յուրաքանչյուրը 40-60 դոլար արժողությամբ:
Հեյդորնը կալանավորվել էր 2011թ. մայիսին: Դատական գործընթացի ընթացքում նա գործարքի էր գնացել հետաքննության հետ, որի շրջանակում ընդունել էր հարկեր վճարելուց խուսափելու իր մեղքը, ինչի փոխարեն դատախազությունը կնոջը չմեղադրեց 6 ինքնասպանությունների մասնակցելու համար, որոնք կատարվել էին նրա հավաքածուների միջոցով:
«Iնքնասպանների համար նախատեսված հավաքածուն» իրենից ներկայացրել է պլաստիկե տոպրակ ու խողովակ` նախատեսված հելիումով լցնելու համար, ինչպես նաև դրա կիրառման նկարագրությունը:
Կնոջ խոսքով` ինքը հավաքածուի վաճառքով ցանկացել է օգնել մահացու հիվանդությամբ տառապող մարդկանց մահանալ ընտանիքի գրկում:










































