РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին ու Վրաստանի քաղաքացիներին՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 67-ամյակի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Իր ուղերձում Պուտինն ընդգծել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների հերոսությունը և վստահություն է հայտնել, որ երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ: Պուտինը միակ բացառությունն արել է Վրաստանի պարագայում՝ դիմելով ոչ թե այդ երկրի ղեկավարությանը, այլ քաղաքացիներին:








































