Սպիտակ տունը բանակցություններ չի վարի «Ալ-Քաիդա»-ի հետ՝ չնայած նրանց մոտ պատանդ պահվող ամերիկացի Ուորեն Վայնշտեյնի հուսահատ աղերսանքներին:
Հիշեցնենք` անցյալ տարի Պակիստանում պատանդ վերցված Վայնշտեյնի անունով երեկ ցանցում մի տեսաուղերձ է տարածվել, որում պատանդը ԱՄՆ նախագահին խնդրում է բանակցություններ վարել զինյալների հետ, այլապես իրեն սպառնում են սպանել:
Ինչպես հաղորդում է ABC News-ը, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին երկուշաբթի «Ալ-Քաիդա»-ին կոչ է արել անմիջապես ազատ արձակել Վայնշտեյնին՝ ավելացնելով, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարող և չեն ցանկանում բանակցություններ վարել ահաբեկիչների հետ:








































