Ճապոնիան այսօր զգուշացրել է Ֆրանսիայի նորընտիր նախագահին շարունակել ֆիսկալային բարեփոխման ծրագրի իրականացումը, քանի որ մտահոգություններ կան, որ նոր նախագահը կսկսի չափազանց շատ ծախսել տնտեսության աճը ապահովելու համար:
Ինչպես հաղորդում է AFP-ն, ֆինանսների նախարար Յուն Ազումին Տոկիոյում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ ոչինչ չպետք է փոխվի, և իրենք պետք է անեն այն, ինչ արդեն որոշված էր:
Երկուշաբթի օրն Ազումին հայտնել է, որ Ֆրանսուա Օլանդը ամբողջովին հասկանում է եվրոպական ֆինանսական համակարգը վերակառուցելու կարևորությունը:








































