«Նախնական տվյալներով` մեծամասնական ընտրակարգով ամենաբարձր արդյունքները գրանցել է թիվ 32 ընտրատարածքում առաջադրված ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Նա ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների մոտ 90 տոկոսը: Մնացյալ չորս թեկնածուները միասին ստացել են մոտ 10 տոկոս: Երկրորդ տեղում անկուսակցական Արտակ Միրզոյանն է, երրորդ տեղում՝ ՀԱԿ ներկայացուցիչ Նաիրի Արոյանը, հինգերորդ տեղում՝ Օֆելյա Վահանյանը: Ուշագրավ է, որ քարոզարշավի օրերին պարբերաբար բողոքող թեկնածու Անուշավւսն Նիկողոսյանը չորրորդն է:
Հիշեցնենք, որ նա ժամանակին բողոքում էր, որ իրեն թույլ չեն տալիս պաստառներ փակցնել, և կատարվածի վերաբերյալ մենք նշել էինք, որ «օրենքն ու կարգը պահպանելու փոխարեն ոմանք անիմաստ աղմուկ են բարձրացնում՝ հալածվածի ու ընդդիմադիրի կեցվածք ընդունելով»:









































