Al-Jazeera-ն այսօր հաղորդել է, որ իրենց միակ լրագրողը Չինաստանում արտաքսվել է երկրից: The Washington Post-ի փոխանցմամբ` սա 1998 թվականից ի վեր առաջին անգամ է, որ Չինաստանից արտասահմանցի լրագրող է արտաքսվում:
Մելիսա Չանի արտաքսումը արտահայտում է Չինաստանի վերաբերմունքը միջազգային լրատվության նկատմամբ, ինչը երկրի ղեկավարությունը համարում է իր ավտորիտար իշխանության անվտանգությանը սպառնացող վտանգ:
Քաթարում հիմնված Al-Jazeera-ն հաղորդել է, որ իրենց այլ ընտրություն չէր մնացել` բացի անգլալեզու ծառայությունը երկրում դադարեցնելուց: Չանը ԱՄՆ քաղաքացի է, ով արդեն 5 տարի աշխատում էր Չինաստանում որպես Al-Jazeera-ի ներկայացուցիչ:








































