Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ֆրանսուա Օլանդին և շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ` կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները միշտ ընկերական են եղել:
Վարչապետն ասել է, որ հարաբերությունները կշարունակվեն այդպիսին մնալ, և ինքը անհամբերությամբ սպասում է Օլանդի հետ հանդիպմանը երկու երկրների միջև կապը շարունակելու համար, քանի որ դա կարևոր է երկու երկրների համար էլ:





































