ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մայիսի 7-ին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանխել ահաբեկչական խոշոր գործողություն, որը կազմակերպում էր «Ալ-Քաիդա»-ի եմենյան մասնաճյուղը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
ԿՀՎ ներկայացուցիչների խոսքերով՝ ահաբեկչությունը պետք է իրականացվեր մայիսի 2-ին, երբ «Ալ-Քաիդան» նշում էր իրենց նախկին ղեկավար Ուսամա Բեն Լադենի սպանության տարելիցը։ Ահաբեկիչները պետք է հագուստի տակ պահված ռումբը տեղափոխեին ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռներից մեկը և պայթեցնեին այն, երբ ինքնաթիռն օդում կլիներ։
ԿՀՎ-ն հայտարարել է, որ ահաբեկիչը ձերբակալվել է, սակայն նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ «Նոր սերնդի» ռումբը, ըստ ԿՀՎ ներկայացուցիչների, գտնվում է իրենց տրամադրության տակ։








































