Դերասան Առնոլդ Շվարցենեգերը պատրաստվում է հանդես գալ Ten ֆիլմի գլխավոր դերում, որը ռեժիսոր Դևիդ Այերի և սցենարիստ Սկիփ Վուդսի համատեղ ծրագիրն է:
The Hollywood Reporter-ը հաղորդում է, որ ծրագիրը ֆինանսավորվում է Բիլ Բլոքի QED International-ի կողմից: Թոմ Օրտենբերգի Open Road Films–ը ֆիլմը կներկայացնի ԱՄՆ-ում:
Ten-ը DEA-ի աշխատակիցների մասին է, ովքեր, փոխանակ իրենց գործողություններն իրականացնելու, միլիոնավոր դոլարներ են գողանում թմրադեղերի կարտելից, և երբ թվում է, թե ամեն ինչ լավ է, ինչ-որ մեկը սկսում է նրանց մեկ առ մեկ սպանել:










































