Վատ ենթակառույցները և գործազրկությունը արաբական երկրներում երիտասարդության շրջանում հանգեցնում են անկարգությունների։ Այս մասին ասվում է բնակավայրերի վերաբերյալ ՄԱԿ ծրագրի զեկույցում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Համաձայն փաստաթղթի՝ «արաբական գարունը», կապված ազատության ցանկության հետ, տարածաշրջանում հանգստություն չբերեց: Սոցիալական հանգամանքներն ավելի խորացրեցին դրությունը` առաջացնելով չարդարացված հույսերի զգացողություն:
Ըստ ՄԱԿ–ի՝ արաբական պետությունների կառավարությունները պետք է միջոցներ ձեռնարկեն գործազրկության և մատչելի բնակարանների հարցը լուծելու ուղղությամբ, որպեսզի կանխեն անկարգությունները։







































