Իսլամիստ ահաբեկիչները սպանել են նվազագույնը 32 եմենցի զինծառայողի երկրի հարավում բանակային ուղեկալը գրոհով վերցնելիս: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Բացի այս`զինյալները կարողացել են գերի վերցնել մի քանի զինվորի, ինչպես նաև առգրավել մեծաթիվ զենք-զինամթերք: Վիրավոր զինծառայողների թիվը 40 է:
Ուղեկալի վրա հարձակումը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ամերիկացի անօդաչու թռչող սարքը հասցրել էր տեղի «Ալ-Քաիդայի» ղեկավար Ֆախդու ալ-Կուսին: Ահաբեկիչն ու նրա համախոհներից մեկը տեղում սպանվել էին:
Վերջին ամիսներին իսլամիստների ու կառավարական բանակի միջև հակամարտությունը Եմենի հարավում աստիճանաբար թափ է հավաքում: Մի քանի անգամ ահաբեկիչներն արդեն փորձ են արել գրավել բնակավայրեր, սական կառավարությունը դեռ բնակիչների օգնությամբ վերահսկում է ստեղծված իրավիճակը:










































